«Հայաստանի ձայնը». Նոր նախագիծ հայկական հեռուստաընկերությունում

«Հայաստանի ձայնը». Նոր նախագիծ հայկական հեռուստաընկերությունում

PanARMENIAN.Net - Նոյեմբեր ամսին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կհայտնվի նոր նախագիծ, որը կոչվում է «Հայաստանի ձայնը»:

Այն հեռուստաընկերության և Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախագծի գործադիր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:

Թիմերի ձևավորման գործընթացի յուրահատկությունը կայանում է նրանում, որ «մարզիչները» ընտրությունը կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ձայնը: Մարզիչների թվում են երգիչներ Թաթա Սիմոնյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սոնան և Սոֆի Մխեյանը:

The Voice -ի ձևաչափը մշակվել է hոլանդացի մեդիա – գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից: Նախագիծը հաջողությամբ իրագործվել է և այժմ էլ պատրաստվում է հեռարձակման աշխարհի 45 երկրներում:

Վերջերս նախագիծն իրականանում է նաև Ռուսաստանի Առաջին ալիքը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց «Հայաստանի Ձայնը» երաժշտական նախագծի ձևաչափը, փուլերը և ընթացիկ աշխատանքները:

Արդեն ավարտվել է մրցույթի նախընտրական փուլը, որտեղ մասնակիցները երգել են «ա կապելա»: Լսումների արդյունքում ընտրվել են լավագույն ձայն ունեցող մասնակիցները, ովքեր անցել են հաջորդ` «Կույր լսումներ» փուլ: Ըստ The Voice նախագծի կանոնների նախընտրական փուլը եթեր չի հեռարձակվում, քանի որ մարզիչները նախապես չպետք է տեսնեն և ճանաչեն մասնակիցներին: Նախագծի երաժշտական պրոդյուսեր Հայկոն նշեց, որ նախնական լսումների մասնակիցների որակը բավական բարձր է:

«Կույր լսումների» արդյունքում ձևավորվում է 4 թիմ, բաղկացած 12-ական մասնակցից, նրանց միջև էլ կշարունակվի հետագա պայքարը:

Հաղթողը հայտնի կդառնա մարտի կեսերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---