Վարչապետը ծանոթացել է սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական լաբորատորիայի աշխատանքին26 հոկտեմբերի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում «Տոնուս-լես» ընկերության կառուցած սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի ու Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայում՝ ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին: Ներդրումային ծրագիրը կազմել է մոտ 1.3 մլրդ դրամ, որի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված համապատասխան պայմանագրի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կստեղծվի առնվազն 50 աշխատատեղ, որից 20-ն արդեն իսկ ստեղծվել է: Ընկերությունում ներկայում աշխատում է 97 մարդ` 100 հազ. դրամ միջին աշխատավարձով: Վարչապետը մեծապես կարևորել է նման ժամանակակից լաբորատորիայի գործունեությունը՝ նշելով, որ հանրապետության բոլոր սնունդ արտադրողները պարտավոր են հանրությանը մատուցել բարձրորակ արտադրանք, հակառակ պարագայում նման լաբորատորիաների միջոցով անմիջապես կպարզվեն բոլոր թերությունները: «Մեր նպատակն է հանրապետությունում ստեղծել նման լաբորատոր փորձագիտական ցանց, առանց որի եզրակացության՝ որևէ արտադրանք չի մատուցվի հանրությանը»,- ասել է Տիգրան Սարգսանը: Ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ ընկերության կողմից ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է երեք տարի ժամկետով: «Տոնուս-լես» ընկերության ղեկավար Լևոն Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նման արտոնություն տրամադրելու համար, և նշել, որ առանց դրա հնարավոր չէր լինի իրականացնել այս ներդրումային ծրագիրը: Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի և կենսահամարժեքության, ինչպես նաև կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը, որն էլ իր հերթին կխթանի տեղական որակյալ ապրանքների արտադրությունը և արտահանումը: Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական և իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնց արժեքը նախապես պետք է կազմեր մոտ 310 մլն դրամ, սակայն աշխատանքների իրականացման արդյունքում այն արդեն իսկ գերազանցում է 470 մլն-ը: Ներկայում ընթացքի մեջ է լաբորատորիայի միջազգային ISO 9001-2008 հավատարմագրման հետ կապված գործընթացը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |