Air France-ի աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է

Air France-ի աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Air France աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Ըստ Transform 2015 պլանի, նախատեսվում է 10 տոկոսով կրճատել աշխատատեղերը, վերադասավորել չվերթները, փոխել աշխատանքային պայմանագրերը:

Չնայած գործադուլին, ուրբաթ օրը ոչ մի չվերթ չեղյալ չի հայտարարվել:

Դժվարություններից հաջողվել է խուսափել նախորդ կառավարության կողմից ընդունված օրենքի շնորհիվ, որի համաձայն գործադուլավորները պարտավոր են անձամբ հայտարարել աշխատանքի դուրս չգալու մասին 48 ժամ առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---