Վիդեոպրեմիերա. Սիարա – “Got Me Good” (վիդեո)

Վիդեոպրեմիերա. Սիարա – “Got Me Good”

PanARMENIAN.Net - Սիարայի “Got Me Good” սինգլի տեսահոլովակը թողարկվել է երգչուհու ծննդյան տարեդարձի առթիվ` հոկտեմբերի 25-ին:

Ռիթմիկ երգի տեսահոլովակում Սիարան հերթական անգամ ցուցադրում է իր պարային հմտությունները` շարժվելով ճիշտ երգի տակտերին համաչափ ու ակտիվ: Անապատում սպիտակ հագուստով երգչուհու հետ միասին նաև մի ամբողջ խումբ է պարում սև հագուստով:

“Got Me Good”-ը Սիարայի “One Woman Army” հինգերորդ ստուդիական ալբոմից է, որը Միացյալ Նահանգներում կթողարկվի 2013թ. սկզբին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---