ՍԵՐԳԵՅ ՄԻՐՈՆՈՎ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՋԱՆՔԵՐԸ ՕԳՈՒՏ ՉԵՆ ԲԵՐԵԼ22 ապրիլի 2005 - 08:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգիռ է Կովկասում խաղաղության եւ կայունության մեջ: Այդ մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով, Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցում սկզբունքային է: «Մենք գտնում ենք, որ որոշումը, որն ի վերջո կգտնվի, պետք է բավարարի երկու կողմերին: Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր: Սակայն կյանքը ցույց է տվել, որ Մինսկի խմբի ջանքերը օգուտ չեն բերել: Միայն կողմերն իրենք կարող են ուղղիղ բանակցությունների ընթացքում հասնել ցանկալի արդյունքների»,-գտնում է Միրոնովը: Ս.Միրոնովը հայտարարել է, թե իրեն ոչինչ հայտնի չէ Հայաստան ռուսական սպառազինության, մասնավորապես, հաուբիցներ տեղափոխելու մասին: Այդ պատճառով նա հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը: Անդրադառնալով Կովկասյան խորհրդարանական քառյակի աշխատանքին` Սերգեյ Միրոնովը ասել է, որ կարեւորում է այն: «Արդեն եղել են հինգ նման հանդիպումներ, դրանք անցնում են փակ ռեժիմով եւ չեն մեկնաբանվում»,-նշել է Միրոնովը: Նա հույս է հայտնել, որ Մոսկվայում, Ադրբեջանի խորհրադարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի այցի ժամանակ պայմանավորվածություն կձեռքբերվի քառյակի հերթական հանդիպման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |