Հոգեհանգստյան արարողություն` Գուրգեն Մարգարյանի և հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհվածների համար

Հոգեհանգստյան արարողություն`  Գուրգեն Մարգարյանի և հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով   զոհվածների  համար

PanARMENIAN.Net - Այսօր Մար Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի և 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետևանքով ՀՀ Ազգային ժողովում զոհվածների համար:

Արարողության ավարտին Գուրգեն Մարգարյանի ընտանիքին և ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` անդրադառնալով 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհված պետական այրերի և Հունգարիայում վայրագորեն սպանված Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Նորին Սրբությունը հորդորեց ներկաներին իրենց աղոթքներում մշտապես հիշել նահատակ զավակներին, որպեսզի նրանց հիշատակն ու նվիրյալ ծառայությունը լույս դառնան հայերի կյանքի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---