«Սենդի» փոթորկի մոտենալու պատճառով ԱՄՆ-ում տարհանում է սկսվել

«Սենդի» փոթորկի մոտենալու պատճառով ԱՄՆ-ում տարհանում է սկսվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ արևելյան ափերին սկսվել է զանգվածային տարհանում` կապված «Սենդի» փոթորկի մոտենալու հետ, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով, տարհանում է իրականացվում Նյու Ջերսի, Նյու Յորք, Վիրջինիա, Մէրիլենդ, Մասաչուսեթս և Հարավային Կարոլինա նահանգներում: Նահանգների իշխանությունները հաղորդել են, որ հետագայում բոլոր խոշոր քաղաքներում դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը, բնակիչներին զգուշացվել է էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին:

Փոթորիկը գնահատվում է երկրորդ կարգի հզորության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---