29 հոկտեմբերի 2012 - 10:50 AMT
Իսրայելը և Գազայի հատվածը «փոխանակվել» են հրթիռային հարվածներով

Գազայի հատվածից Ազգային դիմադրության կոմիտեի գրոհայինների կողմից Իսրայելի սահմանամերձ շրջանների վրա արձակվել է չորս հրթիռ: Հարձակումը տեղի է ուենցել մի քանի ժամ անց Գազայի հատվածի վրա հրթիռային հարձակումից հետո, որի արդյունքում սպանվել է շարժման մասնակիցներից մեկը, հաղորդում է France 24-ը:

Իսրայելի ԱԳՆ-ն հաղորդել է, որ հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածից Իսրայելի վրա է արձակվել առնվազն 150 հրթիռ:

Պաղեստինական կողմի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, հաղորդում է ՌԲԿ-ն: