ԶԱԲԱՅԿԱԼՅԵԻ ՏԵՐՏԵՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այսօր նշել են Ռուսաստանի Չիտայի մարզի հայերը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Զաբայկալյեի հայ համայնքի շուրջ 150 ներկայացուցիչներ ոգեկոչման մոմեր են վառել Չիտայի սուրբ Աստվածածնի Կազանի սրբապատկերի տաճարում: Համայնքի ղեկավար Վլադիմիր Մարկոսյանի խոսքերով, Ռուս ուղղափառ եկեղեցու Զաբայկալյեի սպասավորները հրաժարվել են ոգեկոչման պատարագ մատուցել, բացատրելով դա հայ եւ ռուս եկեղեցիների միջեւ առկա տարաձայնություններով: Զաբայկալյեի հայերի սգո երթը ավարտել են հոգեհանգստի արարողությամբ «Անի» սրճարանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---