ԲԵԼԳԻԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԱՅՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ օրինագիծ է ընդունել, ըստ որի Հայոց ցեղասպանությունը ժխտող անձինք կարող են կալանքի կամ խոշոր վարչական տույժի ենթարկվել: Ինչպես նշում են թուրքկան ԶԼՄ-ները, երբ օրենքը ուժի մեջ մտնի, թուրք քաղաքական գործիչները լուրջ խնդիրներ կունենան Բելգիայում իրենց դիրքորոշման արտահայտման հարցում: Օրենքի նախագիծը արդեն անցել է Իրավական հարցերի հանձնաժողովով, հաստատվել է խորհրդարանի կողմից եւ ուղղվել է Սենատ: Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո, փաստաթուղթը կվավերացվի Բելգիայի թագավորի կողմից: Ընդ որում կա որոշակի միտում` խորհրդարանի կողմից հավանության արժանացած փաստաթղթերը, որպես օրենք, հաստատվում են Սենատում: Ըստ փաստաթղթի, Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 8 օրից մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ դրամական տուգանք 26-ից մինչեւ 5000 եվրոյի չափով: Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կնսեմացնեն Ցեղասպանությունը, կպաշտպանեն կամ կաջակցեն այն կամ մարդկության դեմ ցանկացած այլ հանցագործություն գործած անձանց: Ավելին, արդարադատության մեխանիզմները թույլ կտան Բելգիային մեղադրանք ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին ԵՄ ցանկացած երկրում:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---