«Համազգային» թատրոնի նախագիծը պատրաստ է

«Համազգային» թատրոնի նախագիծը պատրաստ է

PanARMENIAN.Net - «Համազգային» թատրոնի նախագիծն ընտրված է: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նրա խոսքով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի նիստում քննարկվել են նախապես հայտարարած մրցույթի արդյունքում ներկայացված նախագծերը, և ընտրվել են լավագույն երեքը:

Մկրտչյանը նշեց, որ մեկ նախագիծ հատկապես դուր է եկել մասնագիտական հանձնաժողովին, որովհետև հանրային տարածքը չի ծառայի այլ նպատակի, և բոլոր հաշվարկներն արված են, որպեսզի չխանգարեն թունելի աշխատանքին, չվնասեն կանաչապատ տարածքին կամ ճանապարհին:

Նա նշեց, որ նախագիծը, հավանաբար, կհաստատվի շաբաթվա վերջում կամ մյուս շաբաթվա ընթացքում: Թատրոնի շենքը կառուցվելու է Սարյան փողոցի Գլխավոր փոստին հարող տարածքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---