Հարկային մուտքերն ապահովել են Հայաստանի 9 ամիսների բյուջերի 100-տոկոսանոց կատարողականը

Հարկային մուտքերն ապահովել են Հայաստանի 9 ամիսների բյուջերի 100-տոկոսանոց կատարողականը

PanARMENIAN.Net - Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2012թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 664,4 մլրդ դրամ, ապահովելով ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը 101 տոկոսով: Այդ մասին հոկտեմբերի 30-ին ճեպազրույցում հայտարարել է լրագրողներին Հայաստանի գլխավոր գանձապետ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, ծասերը հաշվետու շրջանում կազմել են 660,2 մլրդ դրամ՝ ապահովելով կառավարական ծրագրի 9 ամսվա կատարողականը 92 տոկոսով: «Չնայած ծախսերի մասով պետբույջեի կատարողականի գրանցված ցուցանիշի, պետմարմինները կատարում են ծախսային ծրագրերով իրենց բոլոր պարտավորությունները»,-ասել է նա:

Ինչպես ասել է Ջանջուղազյանը, 2012թ. 9 ամսում 2011թ. նույն շրջանի համեմատ պետբյուջեի եկամուտներն աճել են 7,4 տոկոսով կամ 45,8 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային մուտքերի հաշվին: Նշված շրջանում ՀՀ պետբյուջեի ծախսերն ավելացել են 3,7 տոկոսով կամ 23,4 մլրդ դրամով, ընդ որում այս ցուցանիշի աճ է գրանցվել նաև ընթացիկ ծախսերի գծով:

Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 611.3 մլրդ դրամ` 94.7%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.2%-ով կամ 41.2 մլրդ դրամով,-ասաց գլխավոր գանձապետը:

2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6.2 մլրդ դրամ հավելուրդով` ծրագրով նախատեսված 57.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -20.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 14.0 մլրդ դրամ: Հավելուրդը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից շուրջ 26 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցներից իննամսյա ծրագրով նախատեսված 63.3 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 27.5 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---