Յալթայում երկրորդ անգամ տեղի կունենա Ա. Ա. Սպենդիարովի անվան կոմպոզիտորների մրցույթը

Յալթայում երկրորդ անգամ տեղի կունենա Ա. Ա. Սպենդիարովի անվան կոմպոզիտորների մրցույթը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-3-ը Յալթայում տեղի կունենա Ա. Ա. Սպենդիարովի անվան «Բյուզանդիայի ընծաները» կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, դա աշխարհում առաջին և միակ մրցույթն է, որն անվանվել է ականավոր կոմպոզիտորի անվամբ: Սպենդիարովը ծնվել է Ուկրաինայում՝ Կախովկա քաղաքում, ապրել Յալթայում բուռն ստեղծագործական շրջանում:

Այդ մրցույթն անցկացվում է տաղանդավոր կոմպոզիտորների բացահայտման և նրանց պրոֆեսիոնալ զարգացման նպատակով: Մրցույթին կմասնակցեն 3 տարիքային խմբերի կոմպոզիտորներ, ընդ որում 3-րդ տարիքային խումբը 18-ից բարձր է և տարիքային սահմանափակումներ չունի Տվյալ պահին մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել 16 մասնակիցներ Կիևից, Դոնեցկից, Մարիոպոլից, Մոսկվայից, Բախչիսարայից, Յալթայից: Ժյուրիի նախագահը Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կոստինն է:

Մրցույթը ստեղծվել է ի պատիվ Ա. Սպենդիարովի 140-ամյակի Յալթայի Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցի կողմից և անցկացվում է Ուկրաինայի կոմպոզիտորների ազգային միության, Ուկրաինայի հայերի միության, Ուկրաինայի կոմպոզիտորների ազգային միության Ղրիմի բաժանմունքի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---