«Սենդի». Նյու Յորքի Քուինս շրջանում հրդեհը ոչնչացրել է շուրջ 50 տուն

«Սենդի». Նյու Յորքի Քուինս շրջանում հրդեհը ոչնչացրել է շուրջ 50 տուն

PanARMENIAN.Net - Նյու Յորքի Քունիս շրջանում հրդեհը ոչնչացրել է առնվազն 50 տներ, որն առաջացել է «Սենդի» փոթորկի պատճառով, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը՝ մեջբերելով հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Տներն այրվում են Բրիզի Փոինթ ոչ մեծ մասնավոր միկրոշրջանում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Բրիզի Փոյնթի բոլոր բնակիչները ծանուցում են ստացել պարտադիր տարհանման մասին, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Դեպքի վայրում ներկա պահին աշխատում են 200 հրշեջներ, սակայն նրանց չի հաջողվում հանգցնել կրակը: Աշխատանքը դժվարացնում է ուժեղ քամին, որի արագությունը հասնում է վայրկյանում 150 կմ-ի:

Երեք խոշոր հրդեհներ են տեղի ունեցել Քուինսի երեք տարբեր շրջաններում, այրվում են բնակելի տները և եկեղեցին: Զոհերի մասին չի հաղորդում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---