Սոմալիում սպանվել է երգիծաբան, ով ծաղրել է «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամիստներին

Սոմալիում սպանվել է երգիծաբան, ով ծաղրել է «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամիստներին

PanARMENIAN.Net - Սոմալիում սպանվել է երգիծաբան և երաժիշտ Վարսամե Շիրե Ավալեն, ով ծաղրել է «Աշ Շաբաշ» խմբավորման իսլամիստներին: Ավալեն աշխատել է «Կուլմիե» ռադիոկայանում, նրան սպանել են իր տան մոտ, լրագրողներին հայտնել է ոստիկանության պետ Ահմեդ Հասան Մալինը:

Ավալեն դարձել է այս տարի Սոմալիի մեդիա ոլորտի ներկայացուցիչների շարքում 17-րդ զոհը: «Թղթակցիներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալներով, ընթացիկ տարին դարձել է «ամենամահացուն» Սոմալիում մամուլի ներկայացուցիչների համար:

Սոմալիում ոչ ոք երբեք չի ձերբակալվել և ենթարկվել պատասխանատվության լրագրողների սպանության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---