Երևանում կանցկացվի Երաժշտական գրադարանների միջազգային կոնֆերանս

Երևանում կանցկացվի Երաժշտական գրադարանների միջազգային կոնֆերանս

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից 6-ը Երևանում կանցկացվի «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով կոնֆերանս: Միջոցառումը կազմակերպվում է Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու շրջանակում և նվիրվում է Սայաթ-Նովայի 300-ամյակին:

Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա «Երաժշտական գրադարանները թվայնացվող աշխարհում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով, որին կմասնակցեն հայ գիտնականներ և հյուրեր ԱՄՆ-ից Ավստրիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից:

Կոնֆերանսի շրջանակում տեղի կունենա նաև «Հայ երաժշտական գրականություն» թեմայով ցուցահանդեսի բացումը, գրքի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրումներ և համերգ` հայ և օտարերկրյա երաժիշտների կատարմամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---