Երևանում նշում են Հայ-ֆրանսիական գործարար ակումբի առաջին տարեդարձը

Երևանում նշում են Հայ-ֆրանսիական գործարար ակումբի առաջին տարեդարձը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Երևանում նշում են Հայ-ֆրանսիական գործարար ակումբի առաջին տարեդարձը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ասաց.

«Երբ ժամանեցի Հայաստան, նպատակներից մեկն էր այսպիսի մի ակումբ ստեղծելը, քանի որ պարադոքսալ վիճակ էր` Ֆրանսիան, լինելով Հայաստանի երկրորդ ներդրողը` Ռուսաստանից հետո, չուներ այսպիսի մի կառույց»:

Դեսպանի խոսքով այժմ ակումբում ներգրավված է 20 անդամ, սակայն այդ թիվը գնալով մեծանալու է: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին հավելեց, որ վերջին տարիներին հայ-ֆրանսիական առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները աճ են արձանագրում: Այսօր Հայաստանում ֆրանսիական կապիտալով արդեն գործում է 100-ից ավելի ընկերություն:

«Այս ձևաչափը, որի մեկ տարին մենք նշում ենք, կարծում եմ` արդյունավետ է, քանի որ հայ և ֆրանսիացի գործարարները անհրաժեշտ տեղեկությունները փոխանակելու և նոր կապեր հաստատել հնարավորություն ունեն», - նշեց նախարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---