Վիրահայ երիտասարդները համաժողովի ժամանակ անդրադարձել են աղանդների հարցին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-27-ին տեղի է ունեցել վիրահայ երիտասարդների համաժողով: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնում են Վիրահայոց մամլո դիվանից:

ՀՀ Սփյուռքի, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների աջակցությամբ կայացած երկօրյա համաժողովի նպատակը վիրահայ երիտասարդությանը հասարակական և եկեղեցական կյանքում ներգրավելն էր, նրանց հիմնախնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղիների որոնումը: Համաժողովի աշխատանքին ընդգրկվել էին ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանի տարբեր տարածաշրջանների հայկական երիտասարդական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ: Ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, Վիրահայոց Թեմի հոգևոր հայրերը:

Համաժողովի ընթացքում կարևոր տեղ է հատկացվել տարածված տարբեր աղանդներից զերծ մնալու, Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու հարցի քննարկմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---