Jane's. Թուրքիան 2013-ին կավելացնի ռազմական բյուջեն մինչև 20 մլրդ լիր

Jane's. Թուրքիան 2013-ին կավելացնի ռազմական բյուջեն մինչև 20 մլրդ լիր

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական բյուջեն 2013-ին կկազմի 20.3 մլրդ լիր (11.2 մլրդ դոլար), ինչև 11.8 տոկոսով գերազանցում է ընթացիկ տարվա բյուջեն: Այդ մասին հաղորդում է Jane's-ը:

Ուժային կառույցների բյուջեի աճի վրա ազդող կարևոր գործոններից է Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների հակազդեցությունը, որը շարունակվում է 28 տարի: Բացի դրանից, վերջին շրջանում բարդացել են Թուրքիայի հարաբերությունները հարևան Սիրիայի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---