ԼՎՈՎ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ24 ապրիլի 2005 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Լվովի` շուրջ 1 հազար բնակիչ, հիմնականում հայեր, քաղաքի կենտրոնում անցկացնում են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հանրահավաք: Ցուցարարները հայկական եկեղեցուց շարասյուներով անցել են Լվովի կենտրոնական փողոցներով մինչեւ Տարաս Շուչենկոյի հուշարձան: Շարասյան առջեւից քայլել են հոգեւորականները: Ցուցարարների ձեռքերում կարմիր մեխակներ են եւ վառվող մոմեր: Նրանք տանում են տրանսպարանտներ` «Բոլորն, ովեր չեն դատապարտում ցեղասպանությունը` դրա մասնակիցներն են», «Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունն սպասում է իր «Նյուրենբերգին», «Հայոց ցեղասպանության չճանաչումը չի կարող արդարացվել ոչ մի ազգային շահերով»: Հանրահանավաքում ելույթ ունեցողները կոչ են անում հավաքվածներին աղոթել ցեղասպանության ժամանակ զոհվածների հոգու հանգստության համար: Լվովում «Ախտյուր» Հայկական միության պատվավոր նախագահ Կարապետ Բագրատունին հայտարարել է, որ հավաքվածները Թուրքիայից եւ Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներից պահանջում են ճանաչել այն: Նրա խոսքերով` Լվովում բնակվում է շուրջ 3 հազար հայ եւ քաղաքում ազգամիջյան հակամարտություններ չեն առաջանում: Ոստիկանությունը չի խոչընդոտում հավաքվածներին: Նշենք, որ անհայտ անձինք ապրիլի 22-ին կրկին վիրավորական արտահայտություններ են գրել Լվովի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու պատերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |