ԲԱՔՈՒՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՑՄԻՑ ՀԵՏՈ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԿԵՆԹԱՐԿԵՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը, որը մեղադրվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, կվերսկսվի մայիսի 10-ին Բուդապեշտում: Հիշեցնենք, որ երկու սպաները անցյալ տարվա փետրվարին անգլերեն լեզվի դասընթացների ունկընդիրներ էին, որոնք կազմակերպվել էին Բուդապեշտում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Հունգարիայի դատարանի կողմից վճռի կայացուցմից հետո, Ադրբեջանի արդարադատության նախարարությունը մտադիր է բանակցություններ սկսել հունգարական իշխանությունների հետ առ այն, որ մեղադրյալը հետագա պատիժը կրի հանրապետությունում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Զավեր Գաֆարովը: Ռ.Սաֆարովի հետագա պատիժը Ադրբեջանում կրելու հարցի վերաբերյալ բանակցություններում արադարադատության նախարարությունը կղեկավարվի 1983 թվականի դատապարտվածների փոխանցման վերաբեյալ եվրոպական կոնվենցիայով, որին Ադրբեջանը միացել է մի քանի տարի առաջ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---