Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ում ՆՎԳ աշխատանքի վերականգնման ֆոնին

Նավթի համաշխարհային գներն  աճել են ԱՄՆ-ում ՆՎԳ աշխատանքի  վերականգնման ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում աճել են ԱՄՆ-ում հումքի պահանջարկի վերականգնման սպասումների ֆոնին՝ կապված «Սենդի» փոթորկից հետո նավթավերամշակող գործարանների աշխատանքի վերականգնման հետ, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.56 դոլարով՝ մինչև մեկ բարելի համար 86,24 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,11 դոլարով՝ մինչև մեկ բարելի համար 109,09 դոլար:

Չորեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ Philadelphia Energy Solutions նավթավերամշակող ձեռնարկությունն արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքի, NuStar Energy LP գործարանը պլանավորում է հինգշաբթի օրը ողջ ծավալով վերականգնել իր աշխատանքը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---