Կառավարությունը հավանություն է տվել «ԳՁՕ գործածության մասին» օրինագծին

Կառավարությունը հավանություն է տվել «ԳՁՕ գործածության մասին» օրինագծին

PanARMENIAN.Net - Կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես ասել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այդ օրինագծի ընդունումը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից Կարթագենյան արձանագրության գործողությունների շրջանակում: Նա հայտնել է, որ փաստաթուղթը կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ և կառավարության հավանությանն արժանանալու դեպքում կուղարկվի Աժ:

Այդ առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այդ փաստաթուղթը հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի արդյունք է, որտեղ առավել վառ են արտահայտված այդ կազմակերպությունների դիրքորոշումները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---