Վանաձոր քաղաքում վերանորոգվում են մի շարք բազմաբնակարան շենքեր

Վանաձոր քաղաքում  վերանորոգվում են մի շարք բազմաբնակարան շենքեր

PanARMENIAN.Net - Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման ծրագրով Վանաձոր քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են երկրորդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները:

Habitat for Humanity Armenia հիմնադրամը Ինեկոբանկ ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է բազմաբնակարան շենքերի վերանորոգման երկամյա ծրագիր, որի նպատակն է օժանդակել բազմաբնակարան շենքերում բնակվող 200 ընտանիքներին վերանորոգելու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում տանիքներ, շքամուտքեր, ջրագծեր, կոյուղու համակարգեր, ջերմամեկուսացում, վերելակներ և այլն:

Դեռևս 2011թ. հուլիս ամսին փորձնական ծրագիրը մեկնարկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ առկա է բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման հիմնախնդիրը:

Ծրագիրն իրականացվում է Վանաձորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, վերջինս տրամադրում է 40% սուբսիդավորում:

Habitat Armenia-ն նախատեսում է ընդլայնել ծրագիրը և ներառել Հայաստանի բոլոր մարզերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---