ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցումները հակասական բնույթ են կրում

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցումները հակասական բնույթ են կրում

PanARMENIAN.Net - Վերջին օրերին անցկացված ամերիկացիների հարցումները կրում են հակասական բնույթ և ցույց են տալիս, որ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի համար չափազանց դժվար է ձեռք բերել ընտրողների նոր ձայներ:

Gallup ծառայության տվյալներով, ամերիկացիների մեծամասնությունը համոզված են նրանում, որ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում կհաղթի Օբաման՝ դա հարցվածների 54 տոկոսի կարծիքն է: Հարցվածների 34 տոկոսը չեն կասկածում Ռոմնիի հաղթանակի մեջ:

Որպես կանոն, այդ հետազոտությունները ցույց են տալիս, որ համոզված հանրապետականները և դեմոկրատները սովորաբար չեն կասկածում իրենց թեկնածուների հաղթանակի մեջ: Այժմ Օբամայի հաղթանակի մեջ վստահ է դեմոկրատների 86 տոկոսը, Ռոմնիի հաղթանակի մեջ՝ հանրապետականների 71 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---