Իրաքի ՌՕՈւ հայտարարել են, որ F-16 կործանիչներում նկատել են իսրայելական արտադրության լրտեսական սարքեր

Իրաքի ՌՕՈւ հայտարարել են, որ F-16 կործանիչներում նկատել են իսրայելական արտադրության լրտեսական սարքեր

PanARMENIAN.Net - Իրաքի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ վերջերս ձեռք բերած F-16 ինքնաթիռներում գտել են կասկածելի սարքավորում, որը ենթադրաբար ունի լրտեսական նշանակություն: Ճշտվում է, որ իսրայելական RADA ընկերության արտադրության համակարգերը նախատեսված են տեղեկատվության վերակոդավորման համար:

Ինչպես հայտարարել են իրաքցի զինվորականները, Իրաքի, Եգիպտոսի, Թուրքիայի և Օմանի կողմից ձեռք բերված F-16 կործանիչներում տեղադրված են նաև նույն իսրայելական ընկերության արտադրության տեղեկատվական համակարգեր, որի շուրջ նախօրոք պայմանավորվել են, հաղորդում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---