2 նոյեմբերի 2012 - 13:31 AMT
Դ. Պիրոգը Վլասով-Գևոր մենամարտի մասին. Ամեն ինչ կախված կլինի Գևորի մարզավիճակից

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրի Պիրոգը իր կարծիքն է հայտնել Մաքսիմ Վլասով-Խորեն Գևոր մենամարտի մասին:

«Ես գտնում եմ, որ Մաքսիմը կարող է հավասար հիմունքներով մրցակցել բարձր մակարդակի բռնցքամարտիկների հետ: Նա սպասում է այդ մարտերին: Առաջիկա մենամարտը նրա համար ստուգողական է, քանի որ Գևորը շատ փորձառու բռնցքամարտիկ է:

Նա մենամարտել է հայտնի մարտիկների հետ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ մարզավիճակում դուրս կգա Գևորը մենամարտի, դրանից կախված կլինի մենամարտի տեսարժան լինելը»,-Պիրոգի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:

Գևորի ու Վլասովի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Տրոիցկում (Նոր Մոսկվա), հաղթողը կդառնա WBC Baltic տիտղոսակիր երկրորդ միջին կարգում: