Թուրքիան երեք պայման է առաջադրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար

Թուրքիան երեք պայման է առաջադրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Իսրայելը պետք է կատարի Անկարայի երեք պայմանները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուրբաթ օրը հաղորդում է Zaman թերթը:

«Թուրքիան չի հրաժարվի այդ պայմաններից: Թուրքիայի պայմաններ են՝ փոխհատուցման տրամադրում Թուրքիայի սպանված 9 քաղաքացիների ընտանիքներին, ներողություն Թուրքիայից և Գազայի հատվածի շրջափակման վերացում»,- ասել է Էրդողանը:

Վարչապետի խոսքով, որոշ երկրների առաջնորդներ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մեջ, համոզում են Անկարային համաձայնվել երկու պայմանների հետ՝ ներողություն և փոխհատուցում, և մոռանալ Գազայի հատվածի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---