27 ապրիլի 2005 - 12:02 AMT
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՆՇԵԼ Է» ՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ
Հյուսիսային Կիպրոսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը ուղեկցվել է զանգվածային վայրագություններով եւ տոնական հրավառությամբ: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Մասնավորապես, նրա խոսքերով` թուրք-կիպրոսցիների կողմից քանդվել են հայերի գերեզմանները: Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսը օկուպացվել է Թուրքիայի կողմից 1974 թվականին: