Եգիպտոսում ձերբակալվել են «Ալ Քայեդայի» 5 անդամներ

Եգիպտոսում ձերբակալվել են «Ալ Քայեդայի» 5 անդամներ

PanARMENIAN.Net - Եգիպտոսում ձերբակալվել են «Ալ Քայեդայի» 5 անդամներ, որոնք հարձակում էին նախապատրաստում Շարմ էլ Շեյխում զբոսաշրջիկների դեմ, հայտնում է Associated Press-ը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Ասվում է, որ ահաբեկիչները մտադիր էին հարձակվել հյուրանոցներից մեկի վրա, որտեղ հիմնականում բրիտանացի զբոսաշրջիկներ են իջևանում: Գործողությունը պետք է կյանքի կոչվեր կաթոլիկների Սբ Ծննդյան նախօրեին, սակայն ոճրագործներին ձերբակալել են Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դիմել է իր հպատակներին՝ խնդրելով ժամանակավորապես ձեռնպահ մնալ Եգիպտոս այցելությունից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---