ԼԵՀԱՍՏԱՆԸ ԴՍՐՁԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը որոշում է կայացրել, ըստ որի չեղյալ են հայտարարվում մայիսին կայանալիք հանդիպումները լեհ խորհրդարանականների հետ, հաղորդում է «Gazeta Wyborcza»: Այդ կերպ Թուրքիան իր բողոքն է հայտնում Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Արինջը նամակ է հղել Լեհաստանի խորհրդարան, որտեղ քննադատության է ենթարկել Լեհաստանի գործողությունները: Թուրքական կողմը որոշել է չեղյալ հայտարարել թուրք-լեհական բարեկամության խորհրդարանական խմբի մայիսին կայանալիք հանդիպումները, լեհական Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի այցը, ինչպես նաեւ թուրքական խորհրդարանական պատվիրակության այցը Վարշավա: Արինջի խոսքերով, «թուրք ժողովուրդը խորապես վշատցած էր այն փաստի առնչությամբ, որ Առաջին աշխարհամարտի իրադարձությունները սուբյեկտիվորեն են գնահատվել Լեհաստանի բարեկամ պետության կողմից»:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---