ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

PanARMENIAN.Net - «2004 թվականին Հայաստանը ինչպես եւ նախկինում, եղել է ահաբեկչության դեմ պայքարի լիարժեք եւ ակտիվ մասնակիցը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի` արտասահմանյան երկրներում ահաբեկչության սպառնալիքների մասին ամենամյա զեկույցում: «Հայաստանի Ազգային Ժողովը 2004 թվականի դեկտեմբերին ընդունեց փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքը` իր օրենսդրությունը համապատասխանեցնելով հանրապետության միջազգային պարտավորություններին», - նշվում է փաստաթղթում: Ըստ զեկույցի, «2004 թվականին հայ սահմանապահները հայտնաբերեցին 42 գրամ ռադիոակտիվ նյութեր, որոնք պիտանի չէին զենքի արտադրության մեջ օգտագործելու համար: Չնայած, որ այդ նյութերը, ամենայն հավանականությամբ, հասցեագրված չէին ահաբեկչական կազմակերպություններին, հայկական սահմանապահները ցուցադրեցին միջուկային նյութեր հայտնաբերելու եւ չեզոքացնելու իրենց ունակությունը», - նշվում է փաստաթղթում: Զեկույցում նշվել է նաեւ, որ Հայաստանի Կենտրոնական Բանկը լիարժեքորեն համագործակցել է ահաբեկչական հաշիվների հայտնաբերման եւ սառեցման գործում, սակայն 2004 թվականին հանրապետությունում նման հաշիվներ չեն հայտնաբերվել:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---