Գործադուլների շաբաթը Հունաստանում բացվում է Աթենքի մետրոյի գործադուլով

Գործադուլների շաբաթը Հունաստանում բացվում է Աթենքի մետրոյի գործադուլով

PanARMENIAN.Net - Գործադուլների շաբաթը Հունաստանում բացվում է Աթենքի մետրոյի 24-ժամյա գործադուլով, հայտնել են արհմիությունները:

Մետրոն արդեն գործադուլ արել էր նախորդ շաբաթ, նոյեմբերի 2-ին: Այս բողոքի դրսևորումը բացում է գործադուլների շաբաթը՝ նոյեմբերի 6-7 նախատեսվում է արհմիությունների երկօրյա գործադուլ: Կմասնակցեն նավաստիները, բժիշկները, էներգետիկները:

Հունական կառավարությունը հուսով է, որ առաջիկա օրերին կընդունվի 2013թ. ճգնաժամային բյուջեն և ԵՄ ու ԱՄՀ հետ վարկայինհամաձայնագիրը, որով նախատեսվում է բյուջեի ծախսային մասը կրճատել 13,5 մլրդ 31,5 մլրդ վարկերի դիմաց, հայտնում է »Փրայմ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---