Լևոն Արոնյանը 3-րդ անգամ շախմատային սեանս կանցկացնի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» համար![]() 5 նոյեմբերի 2012 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին կկայանա գրոսմայստերներ Լևոն Արոնյանի շախմատային սեանսը, որին կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ: Միջոցառումը, որը կիրականացվի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո, տպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասարակական կյանքին լիարժեք և հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին, PanARMENIAN.Net ին հաղորդել են «Հույսի կամուրջից»: Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ: «Նման միջոցառումներում ակտիվություն ցուցաբերելը շատ կարևոր է, քանի որ մարզիկները քաղաքականությունից ու ամեն ինչից հեռու մարդիկ են, դրա համար մեր ներգրավվածությունն ավելի շատ է ժողովրդի կողմից ընդունվում: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մարդիկ մտածեն հաշմանդամների մասին: Ամբողջ աշխարհում` ազատություն ու հավասարություն»,- նախորդ մրցաշարի ժամանակ ասել է Արոնյանը: Վաղը նա արդեն 3-րդ անգամ կասնակցի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիային: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |