Խորեն Գևորն ու Մաքսիմ Վլասովը մասնակցել են կշռման արարողությանը

Խորեն Գևորն ու Մաքսիմ Վլասովը մասնակցել են կշռման արարողությանը

PanARMENIAN.Net - Երկրորդ միջին քաշային կարգում WBC Baltic տիտղոսակիր ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովը նոյեմբերի 5-ին կհանդիպի միջին և երկրորդ քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի տիտղոսի քառակի հավակնորդ Խորեն Գևորի հետ:

Մենամարտը կկայանա Տրոիցկում:

Բռնցամարտիկները մասնակցել են կշռման արարողությանը: Գևորը կշռել է 169,8 ֆունտ, իսկ Վլասովը՝ 165,8, հայտնում է boxingscene.com-ը:

Վլասովը միջին կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրի Պիրոգի մշտական ափարինգ-զուգընկերն է: Գևորն ավելի փորձառու բռնցքամարտիկ է, նրա ծառայողական ցուցակում այնպիսի անուններ կան, ինչպիսիք են Արթուր Աբրահամը, Ֆելիքս Շտուրմը և Ռոբերտ Շտիգլիցը:

Վերջինի հետ մենամարտից հետո, անցյալ տարվա ապրիլին, Գևորը հեռացվեց մենամարտերից վեց ամսով մրցավարի վրա հարձակման պատճառով, որը որակազրկել էր Գևորին մրցակցին անօրինական վնասվածք հասցնելու համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---