«Սենդի» փոթորիկը նվազեցրեց հանցավորությունը Նյու Յորքում

«Սենդի» փոթորիկը նվազեցրեց հանցավորությունը Նյու Յորքում

PanARMENIAN.Net - Հանցավորությունը Նյու Յորքում «Սենդի» փոթորկի մոլեգնելու օրերին մեկ երրորդով նվազել էր:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը հանցավորության ընդհանուր մակարդակը Նյու Յորքում նվազել է 32 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնել է քաղաքային ոստիկանությունը:

Սպանությունները նվազել են 86 տոկոսով, բռնաբարությունները՝ 44 տոկոսով, կողոպուտները՝ 30 տոկոսով, զինված հարձակումները՝ 31 տոկոսով, գողությունները՝ 48 տոկոսով: 2012թ. 5 օրում ընդհանուր առմամբ Նյու Յորքում գրանցվել է 1061 հանցագործություն, այն դեպքում, երբ 2011թ. նույն շրջանում դրանց քանակը հասել է 1541-ի, հայնում է «Ռոսբալտը»:

Դիակապտության համար ձերբակալվել է 15 մարդ:

Վերջին տվյալներով, փոթրկի հետևանքով մահացել է 106 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---