ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺԳՈՀ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Թուրքիան դժգոհություն է հայտնել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Պետդումայի արած հայտարարության առթիվ, տեղեկացնում է «Արմենպրեսը»: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ռուսաստանցի խորհրդարանականների հայտարարությունը եւ չհիմնավորված է համարել այդ «ողբերգական պատմական փաստը ճանաչելու» առաջարկը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «թուրքական կողմին անհասկանալի է Ռուսաստանի խորհրդարանի դիրքորոշումը, որը խեղաթյուրելով Առաջին համաշխարհային պատերազմի իրեն քաջ հայտնի իրադարձությունները, փորձում է դրանք որակել որպես ցեղասպանություն»: «Դումայի հայտարարությունը համահունչ չէ Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններին եւ կարող է խոչընդոտել միջազգային հանրության այն ջանքերին, որոնք նպատակամղված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը եւ բարիդրացիական կապերի զարգացմանը»,-նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---