Ֆրանսիայի նախկին նախագահին կանչել են դատարան

Ֆրանսիայի նախկին նախագահին կանչել են դատարան

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին նոյեմբերի 9-ին Բորդոյում քննիչները կհարցաքննեն այսպես կոչված «Բետանկուրի գործով»՝ 2007-ին ընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման հետ կապված, հաղորդում է Europe-1 ռադիոկայանը:

Դատավոր Ժան Միշել Ժանտիլը կպարզի նախկին նախագահից, թե ինչպիսի դեր է խաղացել Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկը՝ «Լ'Օրեալ» ընկերության տնօրեն Լիլիան Բետանկուրը 2007-ին Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման մեջ:

Նախկին նախագահը, մասնավորապես, պետք է բացատրություն տա այցի առիթով, որը Բետանկուրը կատարել է ընտրությունների երկու տուրերի միջև ընկած շրջանում:

Քննիչները հնարավորություն չեն ունեցել պետության ղեկավարին կանչել հարցաքննության նրա նախագահական լիազորությունների շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---