Անչափահասների քրեակատարողական հիմնարկի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Անչափահասների քրեակատարողական  հիմնարկի մոտակայքում հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ անչափահասների քրեակատարողական հիմնարկի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աջակցության դատապարտյալներին» հիմնադրամին պատկանող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել՝ 17.26-ին: Այրվել են 300 քմ խոտածածկ տարածք եվ պահակակետի վագոն-տնակը (15 քմ):

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---