Դմիտրի Մեդվեդև. Սիրիայի ապագան պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը

Դմիտրի Մեդվեդև. Սիրիայի ապագան պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Լաոսի մայրաքաղաքում ելույթ ունենալով «Ասիա-Եվրոպա» համաժողովի գագաթնաժողովի լիագումար նիստում, անդրադարձել է Սիրիայի իրավիճակին: «Սիրիայում դրությունը մեծ տագնապ է առաջացնում: ՌԴ-ն ելնում է նրանից, որ այդ երկրի ապագան պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը, այլ ոչ թե միջազգային կառույցները և ինչ-որ այլ ուժեր»,- ասել է Մեդվեդևը:

Խոսելով ԿԺԴՀ միջուկային խնդրի մասին` վարչապետը նշել է, որ պետք է հնարավորինս արագ վերսկսել վեցակողմ բանակցությունները: «Կարևոր է շարունակել իրանական միջուկային խնդրի շուրջ երկխոսությունը: Ռուսաստանը ելնում է նրանից, որ ցանկացած պետություն, այդ թվում Իրանը, իրավունք ունի զարգացնել քաղաքացիական միջուկային ծրագիրը, բայց միաժամանակ անհրաժեշտ է այդ գործունեության միջազգային վերահսկողությունը»,- ասել է Մեդվեդևը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---