«Ժողովուրդ». Պլաստիկ վիրահատությունների գները բարձրացել են

«Ժողովուրդ». Պլաստիկ վիրահատությունների գները բարձրացել են

PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երևանի որոշ բուժհաստատություններում, այդ թվում նաև 3-րդ կլինիկական հիվանդանոցում, վիրահատությունների գները բարձրացել են։

Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է նշված հիվանդանոց, որտեղից հերթապահ բուժքույրը հաստատել է այն՝ ասելով «Այո՛, նոյեմբերի 1-ից գնային փոփոխություններ կան։ Որոշ վիրահատությունների գները բարձրացել են։ Հիվանդանոցի պատին փակցված է գնացուցակը, և դրանք որոշում է ՀՀ առողջապահության նախարարությունը»։ Իսկ ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը պարզաբանել է. «Պլաստիկ վիրահատությունների գները ՀՀ ԱՆ-ն չի սահմանում, դրանք սահմանվում են բուժհաստատությունների կողմից։ Լավագույն դեպքում նախարարությունը հաշվում է որևէ վիրահատության ինքնարժեք, և դրա շուրջ նախարարի հրամանով սահմանվում է ներքին, ստորին և վերին շեմ, այսինքն՝ դրանից ցածր չենք կարող դնել, որպեսզի ապահովվի որակը, և բարձր չենք կարող՝ հաշվի առնելով ժողովրդի տնտեսական վիճակը»։

«Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են վիրահատությունների գները բարձրացել»,- եզրափակում է թերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---