6 նոյեմբերի 2012 - 10:43 AMT
Սիրիայի իշխանությունները փակել են Դամասկոսում ՀԱՄԱՍ-ի գրասենյակը

Սիրիայի անվտանգության ծառայությունները երկուշաբթի օրը փակել են Դամասկոսում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցչությունը, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները զերծ են մնում մեկնաբանություններից, հայտարարելով, որ պետք է ստուգել տեղեկատվությունը:

«Մենք առայժմ չենք կարող հաստատել այդ տեղեկությունները: Եթե դա այդպես է, ապա կպարզենք, թե ինչ անել հետագայում»,- ասել է շարժման մամլո քարտուղար Սամի Աբու Զուխրին: