«Ժողովուրդ». Սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանը գնում է Հայաստանից

«Ժողովուրդ». Սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանը գնում է Հայաստանից

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանն ընտանիքի հետ պատրաստվում է լքել Հայաստանը և մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ «Շանթ»-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ:

«Թադևոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը «փակվել է»: Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: «Չեն պահանջել, որ բերեմ գովազդ, պարզապես չկա այդ հովանավորը, և դրա համար սպորտային հաղորդումը եթեր չի գնում,մինչև կգտնվի համապատասխան հովանավորը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը տարվա մեջ 4 անգամ լինում է ԱՄՆ-ում և լուրերը, որ լքում է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը:

Հավելենք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը սպորտային հաղորդումները համարում է ցածր վարկանիշ ունեցող թողարկում, ինչը կարող է ազդել նաև բարձր վարկանիշ ունեցող «Հորիզոն» լրատվական հաղորդման վրա. համենայնդեպս, այդպես է պատճառաբանվել»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---