Հունաստանում սկսվում է համազգային երկօրյա գործադուլը![]() 6 նոյեմբերի 2012 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի նոյեմբերի 6-ին մեկնարկում է համազգային գործադուլը, որը կտևի 48 ժամ: Գործադուլին մասնակցում են երկրի բոլոր խոշորագույն արհմիությունները: Գործադուլը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտներին և փաստորեն երկու օր կաթվածահար կանի երկիրը: Ակցիայի ժամանակ կփակվեն բոլոր պետական հաստատությունները, ուսումնական հաստատությունները, բազմաթիվ խանութներ: Կընդհատվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կդադարեցվի լաստանավային հաղորդակցությունը: Մի քանի ժամով վաղը կփակվի երկրի օդային տարածքը: Հույներն այդպիսով բողոքում են խիստ տնտեսման միջոցների դեմ, որոնք, ենթադրում են հարկերի ավելացում, թոշակների կրճատում, կենսաթոշակային տարիքի բարձրացում 65-ից մինչև 67 տարեկան, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |