Երևանյան դեբյուտը և թուրք-հոլանդական հարաբերությունների 400-ամյակը` նույն ստեղծագործությամբ

Երևանյան դեբյուտը և թուրք-հոլանդական հարաբերությունների 400-ամյակը` նույն ստեղծագործությամբ

PanARMENIAN.Net - Երևանյան առաջին համերգը և Հոլանդիայի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 400-ամյակը Նիդերլանդների Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը նշելու է նույն ստեղծագործությամբ:

Նվագախմբի պաշտոնական կայքում ներկայացված է Պետեր վան Անրոյի Piet Hein Rhapsody ստեղծագործության պատմությունը, և նշված է հետևյալը. «Լորին Մաազելն ընտրել է այս ստեղծագործությունը` նշելու մեր երկար սպասված դեբյուտը Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Ոչ պակաս կարևոր էր ընտրել այս ստեղծագործությունը` Թուրքիայում Նիդերլանդների և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 400-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար»:

Հիշեցնենք, որ Կոնցերտգեբաուն Երևանում ելույթ է ունենալու նոյեմբերի 9-ին, Արամ խաչատրյան համերգասրահում, իսկ հաջորդ օրը` Ստամբուլում: Դիրիժոր է լինելու Լորին Մաազելը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---