ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»30 ապրիլի 2005 - 07:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության երիտասարդական ծրագրերի իրականացման եւ երիտասարդության շրջանում հայրենասիրական տրամադրության դաստիարակման համար ստեղծվել է «Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության միություն» (ՌՀԵՄ) նոր երիտասարդական կազմակերպությունը` «Ռուս-հայկական գործարար համագործակցության» Ոչ կոմերցիոն գործընկերության կառույցի շրջանակներում, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Նոր կազմակերպության կարեւորագույն խնդիրն է` երկու պետություններում միասնական երիտասարդական քաղաքականության ձեւավորումը, հասարակության ուշադրության ուղղումը երիտասարդների խնդիրներին, երիտասարդ սերնդի մասնակցության ակտիվացումը հասարակական եւ քաղաքական կյանքում, միասնական տեղեկատվական, կրթական, տնտեսական եւ մշակութային տարածության ստեղծումը: «Ռուսաստանի եւ Հայաստանի Երիտասարդության միությունը» կզարգացնի Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների հոգեւոր մերձեցումը, բարեկամության բազմամյա ավանդույթները եւ ժողովուրդների միջեւ համագործակցությունը: ՌՀԵՄ-ի ղեկավար, Երիտասարդական շարժման նախագահ եւ Աշխատավորների ինքնակառավարման ռուսաստանյան կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ Կարեն Դասոյանի կարծիքով` Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների հետագա մերձեցումը համապատասխանում է ժամանակի պահանջներին, որոշվում է արդիականության հիմնական աշխարհաքաղաքական գործընթացներով:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |