ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չինական պարիսպ չկա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքերով` Թուրքիան պատրաստ է հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, եթե Երեւանը համաձայնի ստեղծել համատեղ հանձնաժողով Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով: «Մի կողմից կարող են քաղաքական հարաբերություններ հաստատվել, մյուս կողմից էլ` ուսումնասիրություններ իրականացվել», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Ինչպես տեղեկացնում է «Ռոյթեր» գործակալությունը, Էրդողանը չի խոսել լիակատար դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, սակայն նրա հայտարարությունները վկայում են, որ Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---