Թալիբները հարձակվել են ավտոբուսի վրա, որը համալսարանի ուսանողներին տարել է նրանց տները![]() 6 նոյեմբերի 2012 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Պակիստանում թալիբները հարձակվել են ավտոբուսի վրա, որը համալսարանից ուսանողներին տարել է նրանց տները: Գրոհայինները ծծմբաթթու են լցրել ուսանողուհիների դեմքերին: Դա թալիբների հերթական փորձն է վախեցնել աղջիկներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ, հաղորդում է MIGnews-ը: Ավելի վաղ համաշխարհային հանրության մեջ մեծ արձագանք էր առաջացրել ևս մեկ միջադեպ, որի ետևում նույնպես կանգնած են թալիբները: Նրանց զոհ էր դարձել աշակերտուհի ակտիվիստ Մալալ Յուսուֆզայը. գրոհայինները կրակել են նրա գլխին: Տվյալ պահին Մալալան բուժվում է Բիրմինգհեմի հոսպիտալում: Նա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սկսել է հանդես գալ կրթություն ստանալու պակիստանցի աղջիկների իրավունքի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |