ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱՎՈՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - «Հայ-ռուսական փոխհարաբերությունները ես գնահատում եմ որպես օրինավոր»,-հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «Open Armenia» կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ոչ թե Ռուսաստանի գործընկերն է, այլ նրա վասսալը, Արմեն Սմբատյանը նշել է, որ նման բան չի լսել: «Իսկ մարդկային տեսակետից, կարող եմ ասել, որ ինչպես մենք մեզ կընկալենք, այնպես էլ կընկալվենք ուրիշների կողմից»,-հայտարարել է դեսպանը: Պատասխանելով այն հարցին, թե այսօր գնում է ազդեցության ոլորտների բաժանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Անդրկովկասում, Արմեն Սմբատյանը նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմավարական գործընկերներ են պատմական արդեն բավական երկարատեւ շրջանի ընթացքում: Բացի այդ, Հայաստանը ունի սեփական գերակայությունները արտաքին քաղաքականության ոլորտում, որոնք համապատասխանում են Հայաստանի ազգային շահերին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---