Օբաման 2-րդ շանսն է ստացել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր խոստումները կատարելու համար

Օբաման 2-րդ շանսն է ստացել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր խոստումները կատարելու համար

PanARMENIAN.Net - Երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրված Բարաք Օբաման «ևս մեկ շանս է ստացել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր խոստումները կատարելու համար»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Amnesty International-ի ղեկավար Սյուզան Նոսելը: Նա հիշեցրել է, որ Օբաման խոստացել է վերջ դնել պրակտիկային, երբ «մարդու իրավունքները լոկ խոսակցություններ են ազգային անվտանգության մասին վեճում»:

«Ցավոք սրտի, Օբամայի վարչակազմի առաջին ժամկետի ընթացքում խախտվել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ շատ խոստումներ»,- ասել է Նոսելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---